Ողջո՜ւյն, սիրելի առաջին դասարանցի․․․
Հարավային դպրոցի առաջին դասարան մուտքը սկսվում է ճամբարով: Արի, որ միասին երգենք, պարենք, խաղանք, ճանաչենք իրար:

Սիրելի՛ առաջին դասարանցի, մինչ մենք միասին կլինենք, քո ծնողները կարող են ծանոթանալ կցված փաստաթղթերին, կարգերին, կայքերին։
Հաշվառում:

Ծրագրում՝

Օր 1-ին, մարտի 28
Ընդհանուր պարապմունք

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

  • Շրջայց Հարավային դպրոց-պարտեզում՝ ծանոթացում միջավայրին
  • Խաղ-ծանոթացում՝ «Բարև, ես եմ…»
  • «Բարև, ես եմ ․․․» ռադիոհաղորդումների շքերթ

Օր 2-րդ, մարտի 29

Առավոտյան ընդհանուր պարապմունք

  • Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  • Երգերի ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»
  • Օրվա բանաստեղծություն՝ Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

  • Նկարչական պլեներ. այլընտրանքային նկարչություն
  • «Բարև, ես եմ ․․․» ռադիոհաղորդումների շքերթ

Օր 3-րդ, մարտի 30

Ընդհանուր պարապմունք

  • Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  • Երգերի ՝ «Արև, արև, եկ եկ», «Եղնիկ», «Ձիուկ»
  • Օրվա բանաստեղծությունները՝ «Աքաղաղն ու կտուրը», «Փիսոն»
  • Տեխնոլոգիական աշխատանք՝ օրիգամի (թղթե գլխարկներ)
  • Այցելություն ագարակ

Սիրով սպասում ենք…

1-ին օրվա ամփոփում

2-րդ օրվա ամփոփում